Կարևոր իրադարձություններ

Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկայում սպասվող չվերթների ցանկը

09 Հունիս, 2020 18:07
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկայում սպասվող չվերթների ցանկը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առաջիկայում սպասվող չվերթների մասին հայտարարութուն է տարածել․ 

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35):

Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):

Ս. թ. հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է հայտարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին