Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզներում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել հակահամաճարակային կանոնների պահպանմանը

09 Հունիս, 2020 17:15
Մանկապարտեզներում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել հակահամաճարակային կանոնների պահպանմանը

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:

Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ: Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանության հետ կապված խնդիրներ:

Կրկնակի ստուգայցից պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումներն, ինչպես հայտնում  է Կառավարության պաշտոնական կայքէջը, ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն:

 

Լրահոս

Դիտել ավելին