Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Իշխանության նոր սադրանքը․ անճաշակ բեմականացում՝ իշխանության անտաղանդ ռեժիսորությամբ

09 Հունիս, 2020 17:05
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Իշխանության նոր սադրանքը․ անճաշակ բեմականացում՝ իշխանության անտաղանդ ռեժիսորությամբ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«

Իշխանության նոր սադրանքը․ անճաշակ բեմականացում՝ իշխանության անտաղանդ ռեժիսորությամբ

"Հրապարակը" գրում է․ "Մեր տեղեկություններով, իշխանությունը որոշել է, անտեսելով համաճարակն ու արտակարգ դրությունը, բողոքի հանրային ակցիաներ կազմակերպել Գագիկ Ծառուկյանի տան մոտ։ Հենց նոր տեղեկություն ստացանք, որ մի քանի մարզպետներ հրահանգ են ստացել իրենց մարզից մարդիկ հավաքել եւ բերել Կոտայքի մարզ"։
Այս տեղեկության մասին դեռ երեկ ես լսել էի՝ ասեկոսեի մակարդակում, ցավոք՝ այն կարծես հաստատվում է։
Ինչևէ, եթե իշխանությունը՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, գնա նման էժանագին հնարքի, ամբողջովին կհաստատվի այն վարկածը, որ գործ ունենք քաղաքական ու բարոյական առումով սպառված էլիտայի հետ, որի գերնպատակը դառնում է իշխանության պահպանումը ցանկացած գնով, այդ թվում՝ զազրելի մեթոդներով։ Նման պահվածքը բնորոշ էր նախկին մերժված համակարգին ու եթե Փաշինյանի թիմը որդեգրի այն, ապա դա էական նահանջ կլինի հեղափոխության օրակարգից։
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գոյություն չունի հանրային կոնսոլիդացված մերժում, ինչի արտացոլումն են նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյուքները։ Ըստ այդմ՝ նրա դեմ հնարավոր "բողոքները", անտարակույս, վերածվելու են անճաշակ բեմականացման՝ իշխանության անտաղանդ ռեժիսորությամբ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին