Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել ` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս Ցյուրիխի LEONARDO BOUTIQUE հյուրանոցում:
Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, վերջինս այդ գրառմանն անդրդառնալ չցանկացավ, ասելով, որ դա անհեթեթություն է.
«Հերքելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովհետև բացառված է , որ նման բան կարող է տեղի ունեցած լինել և էլի եմ ասում` այդ գրառմանը անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց Մանե Գևորգյանը :
Աննա Ղազարյան