Կարևոր իրադարձություններ

Բացառված է , որ նման բան կարող է տեղի ունեցած լինել. Մանե Գևորգյանը` վարչապետի ընտանիքի անշարժ գույք ձեռք բերելու լուրերի մասին

09 Հունիս, 2020 16:52
Բացառված է  , որ նման բան  կարող է տեղի ունեցած լինել. Մանե  Գևորգյանը` վարչապետի ընտանիքի անշարժ գույք  ձեռք բերելու լուրերի մասին

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել ` նշելով, որ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս Ցյուրիխի LEONARDO BOUTIQUE հյուրանոցում:

Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, վերջինս այդ գրառմանն անդրդառնալ չցանկացավ, ասելով, որ դա անհեթեթություն է.

«Հերքելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովհետև բացառված է  , որ նման բան  կարող է տեղի ունեցած լինել և էլի եմ ասում` այդ գրառմանը անդրադառնալու  անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց Մանե Գևորգյանը :

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին