Կարևոր իրադարձություններ

Վաղվա բուժվածների թիվն այսօրվա թվից շատ ավելի մեծ է լինելու․ Արսեն Թորոսյան

09 Հունիս, 2020 15:54
Վաղվա բուժվածների թիվն այսօրվա թվից շատ ավելի մեծ է լինելու․ Արսեն Թորոսյան

«Վաղվա բուժվածների թիվն այսօրվա թվից շատ ավելի մեծ է լինելու, որովհետև տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորման չեն ենթարկվում, 14 օր անց համարվում են բուժված»: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ուղիղ եթերի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք տան պայմաններում կորոնավիրուսային հիվանդության բուժման կանոնները.


Հնարավորության սահմանում պացիենտին պետք է առանձնացնել լավ օդափոխություն ունեցող սենյակում
Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի անդամների հետ։
 Սպասքը պետք է լվանալ 60C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետըև չորացնել և առանձնացնել։
 Ընդհանուր սանհանգույցը պետք է ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո և օգտագործել հականեխիչ նյութեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին