Կարևոր իրադարձություններ

Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում

09 Հունիս, 2020 15:01
Հեղինակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեկոյան անակնկալ ստուգայցերը հանրային սննդի օբյեկտներ արդյունքներ են տալիս։

Երևանյան մի շարք սրճարանների ու ժամանցի վայրերի ստուգումը փաստել է, որ ՀՀ պարետի որոշման պահանջները հիմնականում պահպանվում են։

Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում, որտեղ չի պահվել սոցիալական հեռավորությունը սեղանների ու անձանց միջև, ախտահանման մատյանում գրառումները կիսատ են եղել, ախտահանիչներ չեն եղել բոլոր պահանջվող տեղերում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին