Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    539
    551

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Որոշ շրջանակներ տարբեր կեղծ մանիպուլյացիաներ են իրականացնում․ Տիգրան Ավինյանի խոսնակ

09 Հունիս, 2020 14:53
Որոշ շրջանակներ տարբեր կեղծ մանիպուլյացիաներ են իրականացնում․ Տիգրան Ավինյանի խոսնակ

ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր և լրատվամիջոցներ սենսացիոն վերնագրերով տարածում են ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի լուսանկարները, որտեղ վերջինս տարբեր սրճարաններում նստած է առանց պաշտպանիչ դիմակի:Նկատենք` լուսանկարները տարածող լրատվամիջոցները այս կերպ փորձ են անում խեղաթյուրել իրականությունը, ցույց տալու համար, որ պարետը խախտում է իր սահմանած որոշումները:

Հարկ ենք համարում նշել, որ եթե անձը սրճարանում նստած`  սնվում կամ որևէ բան է խմում դիմակ կրելը անհրաժեշտ չէ : Shabat.am-ը այս թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ .

Պրն. Հունանյան , արդեն մի քանի օր է`մի կենտրոնից ուղղորդվող լրատվամիջոցներ, տարածում են Տիգրան Ավինյանի լուսանկարները, որտեղ վերջինս առանց դիմակի, բացօթյա սրճարանում նստած է: Արդյո ՞ք արշավ է սկսվել Ավինյանի դեմ, ինչո՞վ է դա պայմանավորված .

- Չեմ կարող ասել, արդյոք որևէ արշավ է սկսվել պարետ Տիգրան Ավինյանի դեմ։ Միաժամանակ, նկատելի է, որ որոշ շրջանակներ Հայաստանի համար այս բավականին ծանր փուլում, երբ ամեն օր անհաշտ պայքար ենք մղում կորոնավիրուսի դեմ, օգնելու կամ գոնե չխանգարելու փոխարեն տարբեր կեղծ տեղեկատվություններ են տարածում ու մանիպուլյացիաներ են իրականացնում։

Արդյո՞ք սա միջոց է որով փորձում են իշխանության վարկանիշը գցել.

-Այս միջոցներով փորձում են մոլորեցնել հասարակության մի հատվածին և անվստահություն ստեղծել իշխանության նկատմամբ, սակայն այդ մտադրությունները դատապարտված են տապալման։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին