Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Արշավ Տիգրան Ավինյանի դեմ․ Ինչու՞ են որոշ ԶԼՄ-ներ մանիպուլացնում հանրությանը

09 Հունիս, 2020 10:00
Արշավ Տիգրան Ավինյանի դեմ․  Ինչու՞ են որոշ ԶԼՄ-ներ մանիպուլացնում հանրությանը

ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր և լրատվամիջոցներ սենսացիոն վերնագրերով տարածում են ՀՀ պարետ, փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի լուսանկարները, որտեղ վերջինս տարբեր սրճարաններում նստած է առանց պաշտպանիչ դիմակի:Նկատենք`  լուսանկարները տարածող լրատվամիջոցները այս կերպ փորձ են անում խեղաթյուրել իրականությունը,  ցույց տալու համար, որ պարետը խախտում է իր սահմանած որոշումները :

Հարկ ենք համարում նշել, որ եթե անձը սրճարանում նստած` սուրճ, թեյ կամ զովացուցիչ է ըմպում, անհրաժեշտ չէ դիմակ կրելը: Մի կենտրոնից ուղղորդվող   լրատվամիջոցները, որոնք տարածում են Տիգրան Ավինյանի լուսանկարը, այսպես ասած,  փորձում են ամեն գնով վարկաբեկել իշխանությանը:

Shabat.am-ը այս թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ :

Պրն. Հունանյան , արդեն մի քանի օր է` լրատվամիջոցները տարածում են  Տիգրան Ավինյանի լուսանկարները, որտեղ վերջինս առանց դիմակի, բացօթյա սրճարանում նստած է: Արդյո ՞ք արշավ է սկսվել Ավինյանի դեմ, եթե այո, ապա ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված :

- Չեմ կարող ասել, արդյոք որևէ արշավ է սկսվել պարետ Տիգրան Ավինյանի դեմ։ Միաժամանակ, նկատելի է, որ որոշ շրջանակներ Հայաստանի համար այս բավականին ծանր փուլում, երբ ամեն օր անհաշտ պայքար ենք մղում կորոնավիրուսի դեմ, օգնելու կամ գոնե չխանգարելու փոխարեն տարբեր կեղծ տեղեկատվություններ են տարածում ու մանիպուլյացիաներ են իրականացնում։

Արդյո՞ք սա միջոց է որով փորձում են իշխանության վարկանիշը գցել

 -Այս միջոցներով փորձում են մոլորեցնել հասարակության մի հատվածին և անվստահություն ստեղծել իշխանության նկատմամբ, սակայն այդ մտադրությունները դատապարտված են տապալման։

 

Աննա Ղազարյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին