Կարևոր իրադարձություններ

Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են․ Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն. Արսեն Խառատյան

09 Հունիս, 2020 14:04
Հեղինակ՝ Արսեն Խառատյան
Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են․ Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն. Արսեն Խառատյան

Արսեն Խառատյան ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են

Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»:

Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից եւ Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան:

Եթե այս փոքրիկ սարքերով հնարավոր է անգամ մեկ կյանք փրկել, մենք ջանք չենք խնայելու ապահովել դրանք:

Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, փրկե՛ք կյանքեր:»

#ԴիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին