Կարևոր իրադարձություններ

50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է․ վարորդի դին դուրս են բերել փրկարարները

09 Հունիս, 2020 13:16
50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է․ վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունիսի 9-ին, Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվլ է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին