Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի

09 Հունիս, 2020 11:10
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 675-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 217 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 74 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 285-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 352 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4451, փաստացի բուժվողներինը՝ 8933 (մեկ օրում պակասել է 10-ով): Մեկ օրում թեստավորվել է 1405 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 71 405 քաղաքացի:  

 

Լրահոս

Դիտել ավելին