Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    544,5
    556,5

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Քաղաքական կոմպրոմատների պատերա՞զմ

09 Հունիս, 2020 11:02
Քաղաքական կոմպրոմատների պատերա՞զմ

  Վերջին օրերին քաղաքական թեժ պատերազմ է սկսվել իշխանությունների և «Բարգավաճ Հայաստանի»-ի միջև, որի ժամանակ կողմերը չեն խնայում միմիյանց և դիմում են ծայրահեղ միջոցների: Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ քաղխորհրդի նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից հետո. իշխանությունները գնացին վաբանկ, որովհետև հասկացան, որ Գագիկ Ծառուկյանն էլ է այդպես արել:

 Երեկ՝ հունիսի 8-ին, ամենաթեժ օրն էր: Քաղաքական այսպիսի մի պատերազմ էլ տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի օրոք, երբ ՀՀԿ-ԲՀԿ բոլոր միջոցներով կռվում էին իրար դեմ:

  Վերջին օրերի քաղաքական հակամարտության կուլմինացիան եղավ այն, որ հայտարարվեց, թե ՀՅԴ-ն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Գագիկ Ծառուկյանի հետ փորձում են համաձայնության գալ և նրան խնդրել են աջակցել իրենց: Սրան ի պատասխան եղավ այն, որ Հայկական Ժամանակի կայքում հրապարակվեց Գագիկ Ծառուկյանին վարկաբեկող դեռևս Սովետական Միության ժամանակ տեղի ունեցած դատական ակտի վերաբերյալ գաղտնի փաստաթուղթ: Ժամեր անց համացանցում հայտնվեց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող մի փաստաթուղթ:

 Սա նշանակում է, որ քաղաքական պանդորայի արկղը կարելի է համարել բացված և որ մեծ կռիվ է սկսվում, որից, ցավոք, կողմնակի օգտվում են ոչ ազնիվ մղումներ ունեցող քաղաքական ուժերը:

 Հուսանք՝ սա կարճ կտևի և կողմերը ինչ-որ կոմպրոմիսի կգան՝ դադարեցնելով քաղաքական փոխհրաձգությունը երկրի համար կորոնավիրուսով պայմանավորված այս դժվարինժամանակաշրջանում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին