Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

«Ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ». Սմբատ Գոգյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

09 Հունիս, 2020 09:47
«Ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ». Սմբատ Գոգյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում վարչապետն անձամբ է հանդիպում, հարցազրույց անցկացնում այն անձանց հետ, ում պետք է պաշտոնի նշանակի՝ հասկանալու համար, թե ով ինչ անցած ուղի ունի: Անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երկտասարդության հարցերի փոխնախարարներին այդ պաշտոններում նշանակելը կատարվում է անձամբ վարչապետի հսկողությամբ:

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ է այն, որ վարչապետը չի ստորագրում դեռևս մայիսի 22-ին ներկայացված իր հրաժարականի դիմումը: Այն, որ վարչապետի հետ հանդիպել է, Գոգյանը հաստատեց, իսկ արդյոք վարչապետին հաջողվել է համոզել Գոգյանին չհեռանալ իր պաշտոնից, նշեց. «Զրույցի բովանդակությունը ես իրավասու չեմ ներկայացնելու, ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին