Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն՝ ընդունելության քննությունների ցանկում. «Ժամանակ»

09 Հունիս, 2020 09:14
Փոփոխություն՝ ընդունելության քննությունների ցանկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է «Կրթության մասին» օրենքում ավելացնել այսպիսի պարբերություն՝ «Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու արգելքը չի գործում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, և կարող է հաստատվել նոր ցանկ»: Գործող օրենքը սահմանում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է»:

Այս փոփոխությունը հնարավորություն կտա փոփոխություն կատարել ընդունելության քննությունների ցանկում և ընդունելությունը կազմակերպել ընդունելության ընդամենը մեկ քննության արդյունքների հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին