Կարևոր իրադարձություններ

Ինչու է ՊԵԿ-ը վարձակալել Վաչե Տերտերյանի դստեր բնակարանը. «Ժամանակ»

09 Հունիս, 2020 08:57
Ինչու է ՊԵԿ-ը վարձակալել Վաչե Տերտերյանի դստեր բնակարանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում ՀՀԿ իշխանության բարքերը շարունակվում են նաև հեղափոխությունից հետո, բազմիցս ենք գրել։ Օրերս էլ հանդիպեցինք նման մի օրինակի ևս։ Պարզվում է՝ ՊԵԿ-ը իր կարիքների համար մեկ անձից գնման ընթացակարգով վարձակալել է Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամով։ Թե ինչ նպատակով է ՊԵԿ-ը վարձակալել այդ բնակարանը, մեզ չհաջողվեց պարզել։

Փոխարենը պարզեցինք, որ այդ հասցեում գրանցված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի աղջիկը՝ Լիլիթ Վաչեի Տերտերյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին