Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    544
    556

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն մեկօրյա ցուցանիշն է գրանցվել․ ԱՀԿ ղեկավարը անհանգստություն է հայտնում

08 Հունիս, 2020 23:56
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն մեկօրյա ցուցանիշն է գրանցվել․ ԱՀԿ ղեկավարը անհանգստություն է հայտնում

Կիրակի կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն մեկօրյա ցուցանիշն է գրանցվել համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն հաղորդում է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման շուրջ 7 մլն դեպքի մասին և գրեթե 400 հազար մահացածի մասին։ Չնայած Եվրոպայում իրավիճակը լավանում է, գլոբալ մասշտաբով այն վատթարանում է»,- նշել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Գեբրեյեսուսի փոխանցմաբ՝ վերջին օրերին վարակը շարունակում է արագորեն տարածվել Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շրջաններում:  Այս երկրներում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ծայրաստիճան հանգստությունը, այս կապացությամբ ԱՀԿ-ն ակտիվ հետևողականության կոչ է անում՝ վարակի տարածման շրջանակը չընդլայնելու համար:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին