Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

08 Հունիս, 2020 23:26
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

Հանրապետության տարածքում՝ hունիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ hունիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ը, 13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին