Կարևոր իրադարձություններ

Այս պահին չկա այնպիսի մարդ, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն. Արամ Սարգսյան. «Առաջին լրատվական» (տեսանյութ)

08 Հունիս, 2020 23:10
Այս պահին չկա այնպիսի մարդ, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն. Արամ Սարգսյան. «Առաջին լրատվական» (տեսանյութ)

Այս պահին չկա այնպիսի մարդ, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը։

Անգրադառնալով վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, Սարգսյանը ասել է․

«Ամենատխուրն այն է, որ նրանցից ոմանք ուղղակիորեն ուղղորդվում են դրսից՝ մասնավորապես Ռուսաստանից, ոմանք էլ ինքնադրսևորվում են, որ Ռուսաստանից իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Բանը հասել է նրան, որ քաղաքական գործիչներից մեկն ասում է, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ.. իրեն պատկերացնում է Ալիևի փոխարեն, մյուսը Նախիջևանի սահմանից կադրեր է ցույց տալիս, մյուսն էլ ասում է՝ եկեք միավորվենք, գործընթաց սկսենք իշխանությունների դեմ։ Ուզում եմ ասել՝ լավ, տղե՛րք, դուք որ այդ բաներն ասում եք, չե՞ք մտածում, որ հակառակորդին եք ոգևորում, այդ ո՞ւմ եք ոգևորում՝ Ալիևի՞ն, Ալիևի զինվորների՞ն»։

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին