Կարևոր իրադարձություններ

Այգեպար-Մովսես ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 25 մետր սահելով՝ բախվել ծառին. կա 4 վիրավոր

08 Հունիս, 2020 22:44
Այգեպար-Մովսես ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 25 մետր սահելով՝ բախվել ծառին. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժամը 12:15-ի սահմաններում Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր սահելով ձորը՝ բախվել է ծառին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին