Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները դադարեցրել են Երևանում գործող 16 գիշերային ակումբի գործունեությունը (տեսանյութ)

08 Հունիս, 2020 22:14
Ոստիկանները դադարեցրել են Երևանում գործող 16 գիշերային ակումբի գործունեությունը (տեսանյութ)

Հունիսի լույս 8-ի գիշերը Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելել են մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:

Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվել է 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները։

Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին