Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    546
    558

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է․ հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

08 Հունիս, 2020 21:10
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է․ հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Նախօրեին՝ հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերել են 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ ու պարկուճներ:

Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվել է։

Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին