Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում վաղվանից կչեղարկվեն անցագրերի առկայության պարտադրանքը և ինքնամեկուսացման ռեժիմը

08 Հունիս, 2020 20:56
Մոսկվայում վաղվանից կչեղարկվեն անցագրերի առկայության պարտադրանքը և ինքնամեկուսացման ռեժիմը

Մոսկվայում հունիսի 9-ից չեղարկում են ինքնամեկուսացման ռեժիմը, անցագրերի առկայության պարտադրանքն ու զբոսանքի ժամացուցակները։  Տեղեկությունն այսօր թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է РИА Новости-ն։

«Գործնականում Մոսկվան վերադառնում է կյանքի սովորական ռիթմին։ Բոլոր հիմնական սահմանափակումները` համաճարակաբանական անվտանգությունն ու սանիտարական միջոցառումները պահպանելու պայմանով, հունիսին կավարտվեն»,-նշել է Մոսկվայի քաղաքապետը։

Սոբյանինը բացատրել է, որ քաղաքի բնակիչները, ներառյալ 65 տարեկանից բարձր մարդիկ, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններով, կարող են դուրս գալ առանց սահմանափակումների և այցելել հասարակական վայրեր:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին