Կարևոր իրադարձություններ

Օրերս որոշումներ եմ ստորագրել Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին. Հայկ Մարության (տեսանյութ)

08 Հունիս, 2020 20:35
Հեղինակ՝ Հայկ Մարության
Օրերս որոշումներ եմ ստորագրել Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին. Հայկ Մարության (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Օրերս որոշումներ եմ ստորագրել Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին.


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:

Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին