Կարևոր իրադարձություններ

Աշտարակի կամրջի տակ բազմաթիվ կոտրվածքներով 55-ամյա կին է հայտնաբերվել

08 Հունիս, 2020 20:23
Աշտարակի կամրջի տակ բազմաթիվ կոտրվածքներով 55-ամյա կին է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի կա ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի (Հեղինե Բ․, ծնված 1965 թ․)։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին