Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

08 Հունիս, 2020 19:42
Նոր պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Մարատ Բադալյանին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։   

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Մարատ Բադալյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին