Կարևոր իրադարձություններ

Գալիս է մի գիծ, որ երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս, 2020 19:34
Գալիս է մի գիծ, որ երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արդեն նախկին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին վերաբերող հարցին․

«Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ  շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ, և ես ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն, հարսին, նաև հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն:  Բայց գալիս է մի գիծ, որ արտակարգ դրության և երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար: Ես ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողնանք սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտեցիալը սպառված է, ուստի հնարավոր եմ համարում հետագայում այդ ներուժի ծառայեցումը ի շահ հայ ժողովրդի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հրամանով այսօր աշխատանքից ազատվել են ԱԱԾ պետը, ԳՇ պետը և Ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին