Կարևոր իրադարձություններ

Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս, 2020 18:39
Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան

Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այլ բան, որ այդ ճանապարհը 100 տոկոսով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր քաղաքականության եւ կանոնների պահպանման մեր կոչերը ավելի շատ լսելի լինեն: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով իր ու իր ընտանիքի առողջացմանը՝ վարչապետը նշեց, որ իրենց ընտանիքի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչը նշանակում է՝ իրենք առողջացել են: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կեսօրից անցել է աշխատանքի՝ ամբողջ ծավալով:

«Իհարկե, մենք դրանով մենք զբաղվում ենք, մեր դրական փորձը կօգնի օգտակար հետեւություններ անել: Դրանք մենք կկիսենք հանրության հետ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեր հայրենակիցներին, որոնք միանում են հակահամաճարակային շարժմանը»,- ասաց նա:

Վարչապետը նաև հավելեց, որ կորոնավիրուսի վարակման ժամկետների վերանայման կարիք կա, քանի որ կորոնավիրուսի հաստատումից 7 օր անց իրենց թեստերը արդեն բացասական են եղել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին