Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

08 Հունիս, 2020 18:16
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՀՀ վարչապետի առաջարկությունների հիմքով, ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Դրանցից մեկով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ծառայությունից։

Նախագահի մյուս հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Այդ պաշտոնում, նախագահի հրամանագրով, 5 տարի ժամկետով նշանակվել է Օնիկ Գասպարյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Վահե Ղազարյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին