Կարևոր իրադարձություններ

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը

08 Հունիս, 2020 16:24
Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ.

«Hraparak.am լրատվական կայքը սույն թվականի հունիսի 7-ին հրապարակել է «Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով» վերտառությամբ հոդված, որում խեղաթյուրված է ներկայացված դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:

-Կոտայքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունը Hraparak.am կայքի խմբագրությանը հորդորում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել եւ պահանջում ՝ անհապաղ հերքել կայքում տեղ գտած վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը:

- Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել: Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել:

- Ինչ վերաբերում է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով քաղաքացիներին չընդունելու պնդմանը, ցանկանում ենք եւս մեկ անգամ փաստել, որ չնայած բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությանը, արվում է ամեն հնարավորը մեր քաղաքացիներին ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Կոտայքի մարզում վարակված բոլոր քաղաքացիները գտնվում են պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության ներքո: Իսկ ծանր ընթացքով դեպքերը հոսպիտալացվում են:

Այս հրապարակումը արտատպած մյուս կայքերին եւս կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ իրենց էջերում տեղադրել վերոգրյալ պարզաբանումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին