Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողեր պատրաստողի

08 Հունիս, 2020 16:07
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողեր պատրաստողի

ստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 1 թաղամասից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի Օրբելի փողոցում հաշվառված, 20-ամյա Վաչագան Սողոմոնյանին, ով այս տարվա մայիսի 26-ից Արաբկիրի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները մի քանի հասցեներ դարանակալումներ են արել, մինչեւ հայտնաբերել են նրան, այնուհետեւ Երեւանում նրա կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակության վայրից՝ Տիգրան Մեծի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ մոտ 9 հատ, ինչպես նաեւ դրամ պատրաստելու տպիչ սարք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին