Կարևոր իրադարձություններ

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ

08 Հունիս, 2020 15:14
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

 

Լրահոս

Դիտել ավելին