Կարևոր իրադարձություններ

ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ բժշկական պարագաներ (լուսանկարներ)

08 Հունիս, 2020 13:41
ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ բժշկական պարագաներ (լուսանկարներ)

Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1953թ.ծնված Է. Ս.-ի տանը հայտնաբերել են 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 հատ բժշկական հանդերձանք, 5 հատ ակնոց, 10 հատ բժշկական գլխարկ, 2 տուփ բախիլ, 2 տուփ ֆաիլ, 500 հատ ներարկիչ, 48 հատ ներարկիչի ասեղ, 30 հատ բժշկական տարրա, 3 տուփ Ա-4 ֆորմատի թուղթ, 24 հատ կպչուն ժապավեն, 60 հատ փորձանմուշի կոլբաներ, 2 տուփ ներարկիչների ոչնչացման միջոց, 3 հատ բինտ, 50 հատ ապակե տարրա, 3 հատ ջերմաչափ, 3 հատ ռաքշա, 2 հատ մկան դեղ, 2 հատ թունաքիմիկատ բժշկական պարագաները:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Հայտնաբերված բժշկական պարագանների ձեռքբերման վերաբերյալ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին