Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

Սպանություն Երեւանում․ կա ձերբակալված

08 Հունիս, 2020 13:17
Սպանություն Երեւանում․ կա ձերբակալված

2020թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին,  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել: 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կատարված զննությամբ հայտնաբերվել է 1982թ. ծնված՝ Երևան քաղաքի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով: Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված կարմրադարչնագույն հեղուկով: Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 պարկուճ և 2 գնդակ:     

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով  և 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: 

Նույն օրը Երևան քաղաքի 32-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, և վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ: 

Վերջինս ձերբակալվել է՝ 38-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին