Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ինքնասպանություն գործած քաղաքացու նամակը՝ ուղղված մորը

08 Հունիս, 2020 13:09
Հայտնաբերվել է ինքնասպանություն գործած քաղաքացու նամակը՝  ուղղված մորը

Երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, որը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին