Կարևոր իրադարձություններ

«Արգել» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է հունիսի 3-ից որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

08 Հունիս, 2020 12:53
«Արգել» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է հունիսի 3-ից որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ԱԻՆ «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ ջրամբարում դիակ կա:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Մարգո Հակոբյանի դին է:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին