Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա» ջուրը սակագնի փոփոխման հայտ պետք է ներկայացնի․ ՀԾԿՀ նախագահ

08 Հունիս, 2020 12:43
«Վեոլիա» ջուրը սակագնի փոփոխման հայտ պետք է ներկայացնի․ ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա»  ընկերությունը մինչեւ օգոստոսի 10-12-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հավելելով, որ սակագնի փոփոխումը նախատեսված է ըստ պայմանագրի։ 

Բաղրամյանն ասաց, որ սակագնի փոփոխությունը կապված է մի քանի հիմնական գործոնների․ «Դա ջրի փաստացի սպառման ծավալն է համեմատած բազիսային ծավալների հետ, սղաճը, էլեկտրաէներգիայի գինը և այլ գործունեությունից ստացվող եկամուտները»: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց, թե չի կարծում, որ սակագնում էական փոփոխություններ կլինեն։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին