Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Թթուջուր գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վահագն Ստեփանյանը իր վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։ Այս մասին գրում է Shamshyan.com կայքը։