Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին զբաղվել է ձկնաբուծությամբ առանց ջրօգտագործման թույլտվության. Հարուցվել է վարույթ

08 Հունիս, 2020 10:36
Քաղաքացին զբաղվել է  ձկնաբուծությամբ առանց ջրօգտագործման թույլտվության. Հարուցվել է վարույթ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թեւան Թադեւոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Թադեւոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները:

Հարուցվել է վարչական վարույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին