Կարևոր իրադարձություններ

Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով. Լիլիթ Սիլանյան

08 Հունիս, 2020 10:30
Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով. Լիլիթ Սիլանյան

Լիլիթ Սիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետի խոսնակն անպատիժ խախտում է Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության այս հոդվածը տարածվում է նաև վարչապետի մամուլի քարտուղարի վրա, որը, սակայն, իր շեֆի օրինակով օրենքները կիրառում է ընտրողաբար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Այն, որ կառավարությունը տապալել է հակահամաճարակային քաղաքականությունը՝ ակնհայտ է։ Նույնքան ակնհայտ է, որ օրեր առաջ այդ փաստը բավականին դիպուկ արձանագրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ ըստ էության, տալով գնահատականներ, որոնք բխում են հանրային տրամադրություններից։
Այս պատմության մեջ արտառոցն այլ բան է, որ վարչապետը հերթական անգամ թաքնվեց իր խոսնակի հետևում՝ նրա միջոցով պատասխանելով Ծառուկյանին։ Այստեղ է, որ խոսնակը քայլեց Սահմանադրության վրայով՝ քաղաքական շանտաժով համեմված տեքստում իրեն վերապահելով միանգամից մի քանի իրավապահ մարմինների գործառույթ։ Եթե նման բան լիներ քաղաքակիրթ որևէ երկրում խոսնակն անմիջապես կազատվեր իր աշխատանքից՝ իր լիազորությունները չարաշահելու հետևանքով։ Բայց մենք մի երկիր ենք, որտեղ քաղաքական էթիկան, օրենքն ու պրոֆեսիոնալ պարկեշտությունը վերջին տեղում են ու բնական է, որ վարչապետը շատ դեպքերում կարող է հանդես գալ նաև գլխավոր հակահամաճարակաբանի, իսկ նրա խոսնակը՝ դատախազի դերում․․․»

 

Լրահոս

Դիտել ավելին