Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    541,5
    553,5

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 84 քաղաքացի Կիեւից Երեւան են վերադառնում

07 Հունիս, 2020 22:30
Հեղինակ՝ Ուկրաինայում ՀՀ Դեսպանություն
Հայաստանի 84 քաղաքացի Կիեւից Երեւան են վերադառնում

Հունիսի 7-ին ուկրաինական #SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ Դեսպանությունից:

«Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3):
Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կացմակերպման հարցում համագործակցելու համար»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին