Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը միջոցառմանը չի մասնակցել. ՊՆ խոսնակը՝ ԳՇ պետի որդու հարսանեկան խնջույքի մասին

07 Հունիս, 2020 22:18
Դավիթ Տոնոյանը  միջոցառմանը չի մասնակցել. ՊՆ խոսնակը՝ ԳՇ պետի որդու հարսանեկան խնջույքի մասին

Ժամեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ասվում է, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր նշում է որդու հարսանիքը: Ըստ լրատվամիջոցի՝ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ հետո Բագրևանդի առանձնատանը 100 հոգանոց խնջույք են կազմակերպել: Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ, վերջինս նշեց, որ թեմայի վերաբերյալ տեղեկություն չունի.

«Ես տեղեկություն չունեմ, մենակ կարող եմ ասել՝ Դավիթ Տոնոյանը  միջոցառմանը չի մասնակցել»:

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք Դավիթ Տոնոյանը տեղյակ է եղել խնջույքի մասին, խոսնակն նշեց՝ ինքը չի կարող ասել:

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին