Կարևոր իրադարձություններ

Նման գործելաոճն անընդունելի է․ Առողջապահության նախարարության խոսնակը պատասխանել է Վահան Արծրունուն

07 Հունիս, 2020 21:55
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Նման գործելաոճն անընդունելի է․ Առողջապահության նախարարության խոսնակը պատասխանել է Վահան Արծրունուն

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման.

Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին