Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տուժածներ կան

07 Հունիս, 2020 21:39
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տուժածներ կան

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 10:50-ի սահմաններում, 28-ամյա Արամ Ղ.-ն, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, «Զանգեր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Էրիկ Կ.-ին:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի են բերել ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին