Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանը բլոգում հայհոյում է. Ստյոպա Սաֆարյան

07 Հունիս, 2020 19:09
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Միքայել Մինասյանը բլոգում հայհոյում է. Ստյոպա Սաֆարյան

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Միքայել Մինասյանը բլոգում հայհոյում է։ Նրան առաջնորդ կարգած Ադեկվատը ուղիղ եթերում մայր հայհոյեց։ Նրա հետ ասոցացված այլ անձինք ստատուս են գրում քֆուր դնելով։ Քաղաքականի տակ հանդես եկող այլ խմբակներ քուչի տոնով սադրում էին ու են... Խուլիգանների ցանցաձև բանդա է, որը հանրային քաղաքական կյանքը շփոթել է գոմի ու ախոռի հետ։ Փորձում է դիմացիններին հանել հավասարակշռությունից։

Չի ստացվելու։ Հակադարձում ենք, անտեսում ու անցնում մեր հասարակությանը համոզելու, փոխելու սուրբ գործին։ Ժողովուրդն իմաստուն է, ցանկացած կրիմինալ ու հայհոյախոս խմբակի մերժելու է։ Ես դրանում կասկած չունեմ։ Ի գործ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին