Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները

07 Հունիս, 2020 19:19
 Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները

Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, գրում է AnalitikaUA.net-ը։

«Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ:

Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։

Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին