Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարի հանձնարարությամբ ԱԻՆ–ում 24/7 ռեժիմով ծառայող հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է

07 Հունիս, 2020 17:00
Հեղինակ՝ Ֆելիքս Ցոլակյան
ԱԻ նախարարի հանձնարարությամբ ԱԻՆ–ում 24/7 ռեժիմով ծառայող հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎️911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

 
 

#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
☎️060 712 444,
☎️010 360 684

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով

 

Լրահոս

Դիտել ավելին