Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Նրանց նպատակն է մեր նորագույն պատմության համար այս օրհասական պահին Հայաստանի քաղաքացիներին մատնել հուսահատության, ապականել քաղաքական դաշտը. Արման Բաբաջանյան

07 Հունիս, 2020 15:00
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Նրանց նպատակն է մեր նորագույն պատմության համար այս օրհասական պահին Հայաստանի քաղաքացիներին մատնել հուսահատության, ապականել քաղաքական դաշտը. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« « Հանուն Հանրապետության » քաղաքական նախաձեռնություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր կացության մեջ, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով․ վարակման դեպքերի և մահերի թվի աճի, գերբեռնված առողջապահական համակարգի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Հայաստանի Կառավարությունն ամբողջությամբ քաղաքական պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի և դրանից հնարավոր ելքերի ապահովման համար։

Մեր երկրի համար այս օրհասական, ճակատագրական ժամին պատասխանատվության իրենց բաժինն են զգում և կրում բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն կրող քաղաքական, հասարակական շրջանակներն ու երկրի քաղաքացիների գերակշիռ մասը։ Մենք հավասարապես ընդունել ենք ահեղ մարտահրավերը՝ նպատակադրված ժամ առաջ թեթեւացնելու առաջնագծում իրենց մասնագիտական առաքելությունն անձնուրացաբար կատարող բժիշկներին, բուժաշխատողներին՝ հաղթահարելու համար վերահաս վտանգը եւ վերադարձնելու կյանքը պետության բնականոն զարգացման հուն։

Ստեղծված կացության մեջ ամբողջությամբ բացատրելի է նախահեղափոխական ավելի քան քսանամյա ժամանակահատվածում պետությունը բռնազավթած ռեժիմի հետ հավասարապես պատասխանատվություն կրող քրեաօլգարխիկ շրջանակների Հայաստանի ապագայի և ժողովրդավարացման դեմ դավաճանական արշավը։

Նրանց նպատակն է մեր նորագույն պատմության համար այս օրհասական պահին Հայաստանի քաղաքացիներին մատնել հուսահատության, ապականել քաղաքական դաշտը, բովանդակազրկել այն, ականապատել քաղաքական բովանդակությունից եւ մարդկային բարոյականությունից զուրկ կեղծ քաղաքական միավորների անհամարժեք կոչերով եւ պահանջներով։

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ համավարակով պայմանավորված իրավիճակը օգտագործելով ստեղծել ռևանշի պայմաններ՝ պետական թալանի, համատարած կոռուպցիայի և հանցավորության, Հայաստանի քաղաքացուն նվաստացնելու, կեղեքելու ժամանակները վերադարձնելու և ժողովրդի գերակշիռ մեծամասնության պաշտպանությունը ստացած հեղափոխական հռչակումները տապալելու համար։

Ստեղծված իրավիճակում նման գործունեությունը համարում ենք որպես մեր պետության և պետականության, քաղաքացիների առողջության, ազատությունների եւ իրավունքների շահերին դեմ ուղղված՝ հակապետական գործունեություն։

Իշխանությունը պարտավոր է ստեղծված իրավիճակին տալ համարժեք իրավա-քաղաքական գնահատական եւ ձեռնարկել դրանից բխող համարժեք գործողություններ՝ հիմնված օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմի եւ Պարետատան որոշումների վրա։

Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ պետության եւ հանրության շահերի հետ որեւէ աղերս չունեցող կեղծ քաղաքական միավորների նման քստմնելի ու անբարոյական ակտիվությունն անհնարին կլիներ, եթե․

- զուտ համավարակի պատճառով իր՝ ներկայիս կազմով Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծվեր պատշաճ հետեւողականությամբ եւ վճռականությամբ,

- ուղիղ մեկ տարի առաջ խոստացած դատական համակարգը վիրահատական միջոցներով բարեփոխելու հանձնառությունը մեկ տարի անց չլղոզվեր կեղծ իրավական բացատրություններով,

- հեղափոխությամբ տապալված իշխանությունը բռնազավթած ռեժիմին տար համարժեք քաղաքական և կամ իրավաքաղաքական գնահատական։

Ելնելով վերոնշյալից, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը․

Կոչ է անում քաղաքական դաշտի եւ հասարակության առողջ ուժերին, Հայաստանի քաղաքացիներին՝ ամենայն լրջությամբ ընդունել քաղաքականացված քրեաօլիգարխիկ տարրերի կոնսոլիդացված մարտահրավերն ընդդեմ պետության եւ պետականության՝ պատրաստ լինել հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու մեր պետականությունը օտարահարճ շարասյունների ոտնձգությունից»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին