Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, եւ ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ. Նաիրա Զոհրաբյան

07 Հունիս, 2020 13:35
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, եւ ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը եւ իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին եւ մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, եւ ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։ Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների եւ ատոմների մասին, նորից ստիպված եմ եւս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների եւ համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ եւ անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։ Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք եւ ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում եւ նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որեւէ քայլ չձեռնարկեց։
Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկցություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին