Կարևոր իրադարձություններ

331 պլանշետները կտրվեն մարզի 23 համայնքների 26 դպրոցներին․ Աննա Հակոբյան

07 Հունիս, 2020 11:54
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
331 պլանշետները կտրվեն մարզի 23 համայնքների 26 դպրոցներին․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» hիմնադրամի աշխատակիցները նախապես մշակված երեք տարբեր երթուղիներով Վայոց ձորի մարզում բաժանում են հարյուրավոր աշակերտների համար նախատեսված պլանշետները: Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Աննա Հակոբյանը։

 

«331 պլանշետները կտրվեն մարզի 23 համայնքների 26 դպրոցներին՝ հանուն երեխաների հեռավար կրթության հասանելիության:

Ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակները՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ երեխա սկզբունքով:

Վստահ ենք, որ պլանշետները կօգնեն բազմաթիվ երեխաների լրացնել բացթողնված դասերն ու կատարել դպրոցական ամառային արձակուրդների հանձնարարությունները, իսկ նոր ուսումնական տարին դիմավորել վերազինված ու նոր գիտելիքներով։

 

Համատեղենք մեր ջանքերը»,- գրում է ՀՀ վարչապետի տիկինը։

 

Լրահոս

Դիտել ավելին